Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԽՈՍԻ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԽՈՍԻ
30.03.2012 | 00:00

Մեր աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես «կխոսի», ասել է՝ հրապարակավ «կկիսվի» քաղաքական ուժերի հետ: Սպասվում է, որ նա կհորդորի-կխրատի, որպեսզի բոլորի համար ընտրությունները հավասար պայմաններում անցկացվեն: Բայց Քոչարյանն այդքա՜ն «ժողովրդավար» չէր դառնա, եթե նրա «մեսիջը» հստակ հասցեատեր չունենար:
Ասում են՝ այս քայլով ԲՀԿ-ի «կնքահայրը» փորձում է իր «թևերը փռել» հարազատ կուսակցության վրա, քանի որ, ըստ լուրերի, ՀՀԿ-ն խիստ հրահանգ է իջեցրել` «շռայլ» ընտրակաշառքներ թույլ չտալ: ՈՒ էս նեղ սհաթին էլ հայտնվում է Քոչարյանն ու «պաշտպանի» քողի տակ հրովարտակներ արձակում, մտերմիկ շրջապատում էլ «նյարդացած» հայտարարում` էդ ե՞րբ էի քաղաքականությունից հեռացել, որ վերադառնամ:
Նույն աղբյուրների համաձայն, նախընտրական որսորդության նկատմամբ հատուկ թուլություն ունեցող Քոչարյանի նպատակը նաև ՀՀԿ-ի վարչական ռեսուրսը «որսալն» է, որպեսզի դրա մի մասն աշխատի ԲՀԿ-ի օգտին, քանի որ նրա հետագա «բարգավաճումը» պայմանավորված է նաև այս կուսակցության մանդատների թվով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ